Վազգեն Սաֆարյան: “Վերջին տարիներին տնտեսական քաղաքականության մեջ կատարվող փոփոխությունները պետք է ունենան շարունակություն”

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 14:34

Այսօր “Տեսակետ “ ակումբում երկրում  տիրող  ներքաղաքական  իրավիճակի  և տնտեսական քաղաքական փոփոխման անհրաժեշտության  մասին տեսակետ հայտնեց “ Հայրենական ապրանք արտադրողների  միության”  նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Վ.Սաֆարյանի համոզմամբ նախագահական  ընտրությունների արդյունքերը  ցույց տվեցին, որ բնակչության  այն  հատվածը , որը  դեմ են  քվեարկել գործող  նախագահին, ըստ էության  ցանկանում են  հանրային  կյանքում տեսնել  լուրջ  փոփոխություններ, որոնք  վերաբերում են  թե  սոցիալ-տնտեսական  ոլորտին, թե  բարոյա-հոգեբանական  միջավայրին:

Վ.Սաֆարյանը կարծում  է, որ հաշվի  չառնել այդ  ընտրազանգվածի կարծիքը,  հնարավոր չէ, քանի որ դա  իշխանությունների  կողմից  կհամարվի սխալ  քայլ, մինչդեռ  պետք է առաջընթաց քայլերը  նոր  տնտեսական  քաղաքականությունը  վերանայելու  ազդակ  հանդիսանան: Այնուհանդերձ, ըստ  բանախոսի, վերջին տարիներին  տնտեսական  քաղաքականության  մեջ որոշ փոփոխություններ արվում էին, որոնք պետք է ունենան  իրենց  շարունակությունը:

Իսկ “  որոշ փոփոխություններ“ ասելով  պարոն Սաֆարյանը  նկատի ուներ 2011 թ. դեկտեմբերին  արդյունաբերության  ռազմավարության  ընդունումը, արտահանման  խթանման  քաղաքականություն,  պետություն-մասնավոր  գործընկերություն  և  Արդյունաբերության  աջակցման  հիմնադրամի ստեղծում՝  545 մլն դրամի չափով: “Այս  քայլերին  մեր  միությունը սպասում էր, և  կարծում եմ, որ  ընտրական  գործընթացների արդյունքում  պետք է  նյութականացվի այս քաղաքականությունը  և զարկ  տրվի  մեր  տնտեսության  հիմնական ճյուղին՝ արդյունաբերությանը”,-ասաց Վ.Սաֆարյանը:

Նրա կարծիքով վերջին տարիներին փորք  ու  միջին  բիզնեսին  ընձեռած  արտոնությունը բավարար  չէ, արտահանման քաղաքականությունը պետք է  խթանվի  պետության  կողմից, անդրադառնալով գյուղի թեմային պարոն Սաֆարյանը կարևորեց  հատկապես սահմանամերձ  գյուղերի  ջրի հարցը, պարարտանյութերի մասով մտահոգություն  հայտնեց, որ  մենք  կարող էինք  ունենալ սեփական  արտադրություն:  “Ինչու չենք  գործարկում Նաիրիտը, այն  պետք է վերագործարկել  մեր երկրում առկա  ֆինանսական  միջոցների սուբսիդավորմամաբ: Կարող ենք հանքարդյունաբերության ոլորտում գրանցել առաջընթաց”,-այս  և բազմաթիվ  հարցերի  լուծումը Վ.Սաֆարյանը հնարավոր  համարեց և  հույս  հայտնեց, որ դրանք  կգտնվեն կառավարության տնտեսական  քաղաքականության  “ կիզակետում” :

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply