Ժորա Հովհաննիսյանի նորամուտն Ասիայի չեմպիոնների լիգայի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 27, 2013 14:25

Լեգենդար ֆուտբոլիստ, այժմ արդեն ճանաչված մարզիչ Խորեն Հովհաննիսյանի որդին`Ժորա Հովհաննիսյանը, Տաշքենդի «Պախտակորի» կազմում նորամուտը նշեց Ասիայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Նրա թիմը մրցեց  Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակի» հետ հանդիպմանը: Ժորան իր  թիմի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 2-րդ խաղակեսում: «Պախտակորը» հաղթեց  1:0 հաշվով: 78-րդ րոպեին աչքի ընկավ Աբդուլհոլիկովը:

Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Պախտակորը» հաջորդ խաղը կանցկացնի մարտի 12-ին: Հովհաննիսյանի թիմը կմրցի  Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Շաբաբ» ակումբի հետ:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply