«Ռիա նովոստի» գործակալությունը կայքից հանել է “հակաադրբեջանական” բնույթի հոդված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 13:37

Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը իր կայքից հանել է Վադիմ Դուբնովի «Ղարաբաղը 25 տարում սովորել է չճանաչված լինել» վերնագրով հոդվածը, որը տեղադրվել էր փետրվարի 25-ին, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:
Հոդվածի կապակցությամբ Բաքվում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը նրան բողոքի նոտա է հանձնել:
Բացի այդ՝ դեսպանից պահանջել են Ադրբեջանի դիրքորոշումը հայտնել նաև պաշտոնական Մոսկվային:
Դորոխինը նշել է, որ հոդվածում արտահայտված է միայն հեղինակի անձնական կարծիքը, որը կարող է չհամընկնել պետական գործակալության տեսակետի հետ:
ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատու Ալինա Զոլոտարևան տեղեկացրել է, որ «Ռիա նովոստի» գործակալության ղեկավարություն պարզաբանում է տեղի ունեցածի մանրամասները:
Դուբնովը հոդվածում տեսակետ էր հայտնել, որ ներկայում Ղարաբաղը թեկուզ չճանաչված, սակայն լիովին կայացած պետություն է։ Այստեղ պատերազմի մասին չեն խոսում, և դա պատմություն է, որը չի խանգարում ապրել:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply