Հարուցվել է քրեական գործ` ընտրակաշառք տալու դեպքի առթիվ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 27, 2013 13:42

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ` Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ:

Մասնավորապես` Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Սուրեն Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն համայնքի ղեկավար Սամվել Մանուչարյանը 2013թ. փետրվարի 17-ին գյուղապետարանում իրեն որպես ընտրակաշառք է տվել 5000 դրամ գումար` փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվելմ է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:  Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply