Փետրվարի 28-ից Երևանում կգործարկվեն 7 նոր արագաչափեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2013 13:20

Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները շարունակվում են

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թ. փետրվարի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Մոլդովական փողոց, Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ), Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց, Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց, Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա («Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց) և Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց (Բարեկամության հրապարակ) խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Ճանապարհային ոստիկանություն

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply