ԵՄ կոչ է անում չօժանդակել իսրայելական բնակավայրերի կառուցման աշխատանքներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 13:13

Եվրոպական միությունը իր 27 անդամներին կոչ է արել կանխել օկուպացված արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի կառուցմանն ուղղված ֆինանսական գործարքները:

2012թ.  Երուսաղեմի մասին զեկույցում  ԵՄ-ն իր անդամներին առաջարկել է «կասեցնել ֆինանսական գործարքները և բարձրացնել իրազեկության մակարդակը  այդ խնդրահարույց գործարքների  (ներառյալ` արտասահմանյան ուղղակի ներդրումների) մասին, որոնք նպաստում են բնակավայրերի կառուցման գործունեությանը, ենթակառույցներին և ծառայություններին»:

Զեկույցի համահեղինակները,  Երուսաղեմում ԵՄ առաքելության ղեկավարները  և Ռամալլահը հանդես են եկել  ինը հանձնարարականներով, որոնցից վեցը առնչվում էին ֆինանսական գործարքներին:

Զեկույցում նաև նշվում է, որ ԵՄ ծրագրերը չպետք է աջակցեն բնակավայրերի կառուցման աշխատանքներին:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Արևմտյան Ափում 5000  նոր բնակավայրերի կառուցման մասին նախագիծը ավելի է լարել Իսրայելի և ԵՄ-ի միջև հարաբերությունները:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply