Թռիչքից ուշացած չինացի պաշտոնյան կատաղությունից խառնաշփոթ է առաջացրել օդանավակայանում (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 12:59

Tencent Video կայքում ներբեռնած տեսահոլովակը ցույց է տալիս մի զայրացած ուղևորի, ով Չինաստանի Կունմինգ քաղաքի օդանավակայանում բաց է թողել իր թռիչքը:

Տղամարդը գնացել էր նախաճաշելու, իսկ  երբ վերադարձել էր, ինքնաթիռն այլևս չկար: Կատաղած ուղևորը զայրույթից փորձել է կոտրել պատուհանը, այնուհետև սկսել է հարվածել տերմինալի համակարգիչներին:

Օդանավակայանի աշխատակիցները զարմանքից քարացել էին: Տղամարդը բղավում էր անձնակազմի վրա և ասում. «Դուք գիտե՞ք, թե ով եմ ես »:

Արդյունքում պարզվեց, որ նա Չինաստանի քաղաքական խորհրդատվական համաժողովի անդամ Յան Լինկուն է: Համաժողովի գործառույթն է չինական կառավարությանը տրամադրել խորհրդատվություն նախքան օրենքների և որոշումների ընդունումը:

Լինկունը հեռացվել է աշխատանքից հանրային վայրում ցուցաբերած անկարգապահության համար:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply