Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար մրցույթում 2 թեկնածու է հաղթող ճանաչվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 27, 2013 12:53
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթում դիմած երկու թեկնածուներն էլ` Աստղիկ Ավետիսյանը և Ռուբեն Ջաղինյանը, հաղթող են ճանաչվել:
«Ֆեյսբուքի» իր էջում Աստղիկ Ավետիսյանը գրել է. «Մի քանի րոպե առաջ, սահմանված կարգի համաձայն, տեղեկացա, որ մրցութային հանձնաժողովի կողմից երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Սպասենք Հանրապետության նախագահի որոշմանը»:
Ռուբեն Ջաղինյանը «Շարմ» հոլդինգի տնօրենն է, իսկ Աստղիկ Ավետիսյանը PR մասնագետ է, աշխատել է որպես ՀՀ նախագահի մամուլի նախկին քարտուղար Սամվել Ֆարմանյանի օգնական:






Facebook
Tweet This
Email This Post
