Ֆրանսիայի խորհրդարանում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 13:14

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի խորհրդարանում ադրբեջանական պատվիրակության հրահրմամբ ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և հայերի միջև:
Այս մասին գրում է asbarez.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքում: Ադրբեջանցիները հրաժարվել են մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը և ոտքի չեն կանգնել: Երբ նրանց է մոտեցել Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, ադրբեջանցի երիտասարդներից մեկը բռունցքով հարվածել է նրան և բղավել, որ իրենք կհարգեն միայն «Խոջալուի զոհերի հիշատակը»:

Այն պահին, երբ ադրբեջանցին հարվածել է Վարժապետյանին, մի խումբ հայ երիտասարդներ օգնության են հասել. ծեծկռտուք է սկսել կողմերի միջև:

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ «ադրբեջանցի երիտասարդները Ֆրանսիայում սովորող ուսանողներ են եղել, ովքեր, լսելով միջոցառման մասին, որոշել են գալ և պատմել Խոջալուի դեպքերի մասին»:

«Սումգայիթի դեպքերը 25 տարի անց. ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար» խորագրով միջոցառումը կազմակերպվել էր Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանկոիս Ռոշենբլոունի կողմից:

HayNews.am

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply