Գետից ապօրինի ձկնորսություն է կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2013 12:32
Փետրվարի 26-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին գտնվող ռեստորանին հարակից գետի ափին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապօրինի ձկնորսություն է կատարում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Դիտավան գյուղի  31-ամյա մի բնակիչ իր  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայից  ինքնաշեն էլեկտրական ձկնորսական սարք միացնելով՝ գետից կատարել է ապօրինի ձկնորսություն:
Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply