Ճաշիր արքայադստեր նման, ընթրիր ինչպես աղքատը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 11:33

Առողջ սննդի մասնագետների կարծիքով,  սնունդ ընդունելու նման մոտեցումը կօգնի պահպանել կառուցվածքի համաչափությունը: Ինչպես նշում են  Ամերիկայի Վանդերբիլտի համալսարանի հետազոտողները, այն կանայք, ովքեր  կուշտ ճաշի ու թեթև ընթրիքի օգտին են կատարում ընտրությունը, գործնականում գրեթե երբեք չեն ունենում ավելորդ քաշի խնդիր: Դա բացատրվում է նրանով, որ նյութափոխանակության բարձր մակարդակի դեպքում  օրգանիզմը ստացած կալորիաները վերածում է էներգիայի, իսկ երեկոյան նյութափոխանակությունը, հայտնի բան է, դանդաղում է: Եվ պետք է հիշել, որ բարեկազմ կառուցվածքը պահպանելու համար հարկավոր է ձեռնպահ մնալ “մի բան բերանը գցելու” գայթակղությունից:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply