Ցավակցագիր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 27, 2013 12:20

Խորը ցավով տեղեկացանք մեծ պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան մասին:

Բաբկեն Հարությունյանն այն եզակի գիտնականներից է, որոնց ներդրումը հայ ժողովրդի կյանքում լուրջ հետագիծ է թողնում՝ դառնալով երիտասարդ գիտնականների համար յուրօրինակ ուղենիշ ու գաղափարախոսություն: Այդ առումով նա մեծ, հայրենանվեր  ուսուցիչ էր, որից սովորելու շատ բան ունեն գալիք սերունդները:

Անգնահատելի է նաև նրա հասարակական դերը: Որպես Հանրային խորհրդի անդամ՝ նա մշտապես հանդես էր գալիս հասարակությանը հուզող հարցերի օբյեկտիվ ու անաչառ մեկնաբանությամբ, բարձրաձայնում դրանք համարձակորեն` մատնանշելով նաև լուծումներ:

Հանրային խորհրդի անունից ցավակցություն ենք հայտնում մեծ գիտնականի հարազատներին, ընկերներին, ողջ գիտական մտավորականությանը:

ՀՀ Հանրային խորհուրդ

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply