Փրկարարները գտել են Հրազդան գետն ընկած 13-ամյա տղայի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2013 11:07

Լուսանկարը` mes.am-ի

Այսօր` փետրվարի 27-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Ժամը 10.07-ի դրությամբ հայտնաբերվել է Ա. Բալայանի դին (ընկնելու վայրից 700 մ հեռավորության վրա):

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:

 

 

 

 

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply