Ժայռից քարեր են պոկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2013 11:02

Փետրվարի 26-ին, ժամը 23.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհին` Կապան տանող թունելի դիմաց, քար է ընկել, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապանի Սպանդարյան 3 հասցեին հարակից ժայռից քարեր են պոկվել և թափվել թունելի դիմաց` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Փրկարարները «Կապանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply