Ամստերդամի իշխանությունները սեքսուալ արդյունաբերության չափորոշիչներ են մշակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 11:01

Ամստերդամում իշխանությունները մտադիր են սեքսուալ արդյունաբերությունը կարգավորող չափորոշիչների մի ամբողջ համալիր միջոցներ մտցնել:

Մասնավորապես, “առևտրային սեքսի աշխատակցուհիների” նվազագույն տարիքը Նիդեռլանդների մայրաքաղաում 18-ից կդարձնեն 21 տարեկան: Բացի այդ, Ամստերդամում հայտնի կարմիր լապտերների թաղամասում աշխատանքն այլևս շուրջօրյա չի լինելու: Շաբաթվա աշխատանքային օրերին դրանք փակ կլինեն առավոտյան  ժամը 4-9, իսկ հանգստյան օրերին` 5-ից:

Նման որոշումը  քաղաքի այդ թաղամասերում քրեածին լարվածությունը թուլացնելու  և “սիրո քրմուհիների” (որոնց թիվը հասնում է 8 հազարի) անվտանգությունն ապահովելու նպատակ է հետապնդում:

Սպասվում է, որ նոր որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսին:

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply