Կատուն` օդատար խողովակի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2013 11:00

Փետրվարի 26-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի 30 շենքի օդատար խողովակի մեջ կատու է ընկել, կատվին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Փրկարարաները, տան բնակչի համաձայնությամբ, քանդել են պատը և կատվին անվնաս դուրս բերել:

 

 

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply