Գողության վայր շտապող փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2013 10:58

Փետրվարի 26-ին, ժամը 22.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան 24 շենքի 9-րդ բնակարան հավանական է` գող է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացաման կենտրոնի հերթապահ խումբը:

Ժամը 22.40-ին փրկարարներն ընթացքի ժամանակ` Կիևյան կամրջի վրա, նկատել են մոտ 35 տարեկան կնոջ, ով փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով դեպի ընթացող ավտոմեքենաները, սակայն անհաջող փորձից հետո վազել է դեպի կամրջի եզրը` որպեսզի ցած նետվի:

Փրկարարները կանխել են հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող կնոջ ինքնասպանության փորձը, և նրան հանձնել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին:

Այնուհետև հերթապահ խումբը շարունակել է ընթացքը դեպի Ա. Խաչատրյան փողոց:

Փրկարարները բացել են Հակոբջանյանին պատկանող բնակարանի դուռը:

Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ նույն օրը ժամը 17.00-21.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով, թոշակառու Նորիկ Կաբզիմալյանին պատկանող բնակարանից գողացել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր` պատճառելով 10.000.000 դրամի նյութական վնաս:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply