Կյանքը Գյումրու տնակներում գնալով անտանելի է դառնում (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 10:51

Երկրաշարժից անմիջապես հետո խոստացվեց աղետի գոտին ու մասնավորապես Գյումրին կառուցել երկու տարում, և ընդամենը երկու տարվա հաշվարկով էլ, ուր պատահեր` առանց հիմքի և բետոնապատման, հողի վրա տեղադրվեցին վագոն-տնակները:Սակայն Գյումրիում արդեն 25 տարի է, ինչ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած և պարզապես բնակության համար ոչ պիտանի դարձած այդ ժամանակավոր կոչվող կացարաններում:

Գյումրու վագոն-տնակներում իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:
Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները, ինչը պայմանավորված է նաեւ վառելափայտի տարեցտարի թանկացմամբ: Նրանց օգնելու նպատակով «Շիրակ կենտրոնն» այս տարի, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնեց զգալի քանակության վառելափայտ, որը շարունակաբար բաժանվում է տնակների սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:
Ներկայացվող տեսանյութը ևս 20 ընտանիքների փետրվարի 10-ի լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և տնակային պայմաններում ապրող մի քանի ընտանիքների մասին է:

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply