Մեքենաներ են բախվել Այրում-Ալավերդի ճանապարհին և Երևանի Բագրատունյաց պողոտայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2013 10:49

Փետրվարի 26-ին, ժամը 13.55-ին տեղեկություն է ստացվել, որ Այրում-Ալավերդի ավտոճանապարհին` Արճիս գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 54 AP 555 պ/հ (վարորդ` Կամո Ռաֆայելյան) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ՕՏ 570 պ/հ (վարորդ` Մամիկոն Անդրեասյան) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, տեղի ուժերով, Մ. Անդրեասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդիի բժշկական կենտրոն:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել  գազի բալոնների փականները:  Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

Փետրվարի 27-ին, ժամը 01.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 33 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:  Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 21 LD 001 պ/հ (և «ՎԱԶ-2108» մակնիշի 09 ՏՍ 943 պ/հ (վարորդ` Կ. Սարիբեկյան) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենաների շարժիչների տեղամասերի հովացման աշ­խա­տանքներ: Մինչ փրկարարների ժամանումը` «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1986 թ. ծնված Կարեն Սարիբեկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply