Դիակ` բնակարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2013 10:43

Փետրվարի 26-ին, ժամը 13.08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար–Դոսի 75 շենքի 71-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման հերթապահ խումբը:

Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերել են 1933 թ. ծնված Թամարա Նավոյանի դին:

 

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply