Բոգոտայում բնակչությունը պետությանն է հանձնում էշերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 10:25

Էշերի ու ձիերի տերերը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում սկսել են պետությանը հանձնել իրենց անասուններին` բնակչության “մոտորիզացման” ծրագրի շրջանակներում:

Այդ նախագծի նպատակն է  քաղաքն ազատել խոշոր ընտանի կենդանիներից: Իսկ կենդանիների տերերը փոխարենը կարող են ստանալ  փող , նոր մեքենա կամ էլ նրանց կաջակցեն  զարգացնելու  բիզնեսը:

Ծերերին ու հիվանդներին այլ ծառայություն է առաջարկվում` բնակարանի նորոգում:

Իշխանությունների խոսքով, նրանք մտադիր են այդ կերպ մոտ 2000 անասուն հավաքագրել, այնուհետև նրանց բաց թողնել քաղաքից դուրս, արոտավայրում:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply