Բուլղարիայում արքեպիսկոպոսը տաճարին է նվիրաբերել իր Rolex-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 10:14

Պլովդիվի միտրոպոլիտ Նիկոլայը  Սբ Մարինայի տաճարին է նվիրաբերել իր  թանկարժեք Rolex-ը, որ եկեղեցին կարողանա վճարել մոտ 3 հազար լև կազմող  հունվար ամսվա հոսանքի պարտքը:

Քանի որ եկեղեցին միջոցներ չունի այդ գումարը վճարելու, տաճարն աշխարհականներին նվիրաբերություններ կատարելու կոչ է արել: Իսկ արքեպիսկոպոսն իր լուման է ներդրել` նվիրաբերելով  թանկարժեք ժամացույցը: Հայտարարության մեջ ասվում է, որ եթե Rolex-ի վաճառքից ստացված գումարը գերազանցի պարտքը, ապա մնացած գումարը բարեգործական նպատակով կօգտագործվի:

Էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացման  ու Բուլղարիայի էկոնոմիկայի  կոշտ միջոցների պատճառով  բողոքի զանգվածային ակցիաներ են եղել, որոնց հետևել է վարչապետ Բոյկո Բորիսովի հեռացումը:  Բուլղարիայում վաղաժամկետ ընտրությունները հնարավոր է անցկացվեն ապրիլին կամ էլ մայիսին: Նախօրեին  Բորիսովը հոսպիտալացվել է  հիպերտոնիկ կրիզով:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply