Ավստրալիայի բնակիչները նախապատրաստվել են տեղատարափ անձրևների
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 27, 2013 9:37
Ավստրալիայի հյուսիս-արևմուտքին է մոտենում արևադարձային “Ռաստի” ցիկլոնը: Կանխատեսումների համաձայն, փոթորկի էպիկենտրոնն ափագիծը կհատի երեկոյան, սակայն քամու արագությունն արդեն հասնում է 130 կմ/ժամի:
Այսօր առավոտյան ցիկլոնն արդեն վտանգի 5 -աստիճան սանդղակից գնահատվել է 4-րդով: Քամին ուղեկցվում է տեղատարափ անձրևներով, սպասվում է, որ ընդհանուր առմամբ 600 մմ տեղում կլինի:
“Մենք սպասում ենք տեղումների չտեսնված քանակի”,- ասել է օդերևութաբանական բյուրոյի փորձագետը:
Ցիկլոնի հարվածի գոտում, կանխատեսումների համաձայն, կհայտնվի Պորտ-Հեդլենդը, որտեղ բնակվում է 16 հազար մարդ: Նավահանգստում բոլոր աշխատանքները դադարեցվել են, իսկ երեկ ծառայողները զբաղվել են ինֆրակառույցի օբյեկտների ամրապնդմամբ: Ականատեսներն ասում են, որ այսօր նավահանգիստը հիշեցնում էր լքված քաղաք: Մարդիկ մտադիր են այնտեղ վերադառնալ ուրբաթ, այն դեպքում, եթե ցիկլոնը խորանա մայրցամաքում, ու կորցնի ուժը:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամու արագությունը Պորտ Հեդլենդում կհասնի 200կմ/ժամի: Առափնյայի բնակավայրերում “կարմիր նախազգուշացում” է հայտարարվել, ինչը նշանակում է` անհապաղ լքել տներն ու պատսպարվել հատուկ ստեղծված տարհանման կենտրոններում և թաքստարանում, կամ էլ մթերք ու ջուր պահեստավորել մի քանի օրվա համար և մնալ տներում` քամուց ու անձրևից առավելագույն կերպով ամրացնելով դրանք






Facebook
Tweet This
Email This Post
