Չակ Հեյգելը դարձել է Պենտագոնի նոր ղեկավար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 27, 2013 9:12
Ամերիկյան սենատը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Չակ Հեյգելին:
Ինչպես հայտնում է “Վեստի.ռու”-ն, քվեարկությունը դեռ չի ավարտվել, սակայն արդեն ակնհայտ է, որ Հեյգելը անհրաժեշտ քանակով ձայն կստանա:
Ավելի վաղ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Լեոն Պանետան:
Մինչդեռ կուսակից –հանրապետականները երկյուղներ ունեն, որ Հեյգելը մեղմ նախարար կլինի: Նա կոչ է անում կրճատել Պենտագոնի ֆինանսավորումը, քննադատում է ԱՄՆ-ի` Իսրայելի հետ սերտ հարաբերությունները, մտադիր է Իրանին համոզել հրաժարվելու միջուկային զենքից` նոր պատժամիջոցներով սպառնալու փոխարեն:






Facebook
Tweet This
Email This Post
