Պատրա՞ստ եք կրել ոչ ստանդարտ կոշիկներ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 21, 2009 13:38

norazevutyunԱյս ամառ կոշիկների նորաձևության մեջ ամերիկյան ու եվրոպական նորաձևության հայտնի դիզայներները մեծ ուշադրություն են դարձրել կոշիկի կրունկների վրա, որպեսզի դրանք տարբերվեն իրենց յուրօրինակությամբ:
Alexander McQueen-ի հավաքածուն գալարաձև հյուսվածքներով կրունկներ է առաջարկում, Marc Jacobs-ը` խիստ ճարտարապետական ոճ, իսկ Stella McCartney-ն` թափանցիկ կրունկներ: Մի խոսքով, նորաձևության գրեթե բոլոր ցուցադրություններում առկա են ոչ ստանդարտ կրունկներով կոշիկներ:
Այդ ցուցադրություններից նաև պարզ է դառնում, որ այս ամառ տանկետկան ևս չափազանց նորաձև է: Այն առավել մեծ ուշադրության է արժանացել դիզայներներ Сeline-ի և Dolce & Gabbana-ի նոր հավաքածուներում:
Ամռանը նորաձևության ամենաամուր դիրքերում են նաև գլադիատոր-սանդալները, որոնց երկարավուն թելերը ձգվում են մինչև ծունկը: Եթե դիտեք Malо-ի, Gucci-ի, Emilio Pucci-ի և Givenchy-ի հավաքածուները, ապա կհանդիպեք թե՛ տափակ, թե՛ բարձրակրունկ գլադիատոր-սանդալների մի ողջ տեսականու:
norazevutyunԻնչ վերաբերում է կոշիկի հումքին, ապա տխուր լուր ունենք սողունների համար, քանի որ հենց սողունի կաշին է այս տարի համարվում ամենանորաձևը: Այնպիսի հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Carolina Herrera-ն, Matthew Williamson-ը, Thakoon-ը, իրենց նոր հավաքածուն ներկայացրել են օձի և կոկորդիլոսի կաշվից:
Gucci-ի և Cavalli-ի գարուն-ամառ հավաքածուներում լայնորեն օգտագործված է փայտը, որն առանձնահատուկ տեսք է հաղորդում կոշիկի կրունկին, տանկետկային և պլատֆորմին:
Ընդհանուր առմամբ, այս ամառ կոշիկի անբաժան մասը կլինեն դեկորները` թելեր, երիզներ, մետաղյա զարդեր և այլն:
Կոշիկ ընտրելիս չմոռանաք ընտրել նաև համապատասխան պայուսակ, որը լիարժեք կդարձնի ձեր իմիջը:

Դիտվել է 4196 անգամ:
Print Friendly

Leave a Reply