Ոստիկանությունը վաճառքի է հանել հանցագործների ինքնաթիռը, որով փորձում էին 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ կոկային տեղափոխել Մեծ Բրիտանիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 20:27

Ոստիկանությունը eBay-ում վաճառքի է հանել ինքնթիռ, որով հանցագործների խումբը փորձել էր 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ կոկային տեղափոխել Մեծ Բրիտանիա:
Դետեկտիվները ինքնաթիռը հայտանաբերել են անցած տարի, երբ բացահայտեցին մաքսանենգ գործունեություն ծավալող միջազգային խմբավորում:
Թմրանյութի վաճառքով զբաղվողները այս ինքնաթիռով փորձել էին Ամստերդամից Ֆրանսիա բերված կոկայինը ներմուծել Մեծ Բրիտանիա:
Այնուամենայնիվ հանցագործ խումբը բացահայտվել էր, իսկ նրա անդամները դատապարտվել էին բոլորը միասին 37 տարվա ազատազրկման:
Ինքնաթիռի վաճառքից ստացված գումարը ոստիկանությունը կօգտագործի հանցագործության դեմ պայքարելու և համայնքային ծրագրեր իրականացնելու համար:
Ամեն դեպքում ոստիկանության աշխատակիցները հայտնում են, որ ինքնաթիռը կկարողանա կրկին օդ բարձրանալ մի փոքր տեխզննում անցնելուց հետո: Ինքնաթիռի նախնական գինը 12.000 ֆունտ ստեռլինգ է:
Ինքանթիռի աճուրդը տեղի կունենա մարտի 4-ին երեկոյան ժամը 8-ին:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply