ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 26, 2013 18:32
Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ.
ԲՀԿ-ի կողմից վերջին քաղաքական առաջարկը, բոլոր քաղաքական ուժերին կայանում է նրանում, որպեսզի երկրում տեղի ունենա համակարգային փոփոխություն ուր կառավարման հիմքում կլինի ժողովրդի գործոնը: Գործոն, որով հնարավոր կլինի կատարել արժեքների վերարժեքավորում, հնարավոր կլինի երկրում ստեղծել նոր կացութաձև, նոր մարդկանցով, նոր էլիտար զանգվածով՝ ուր բոլորի մեջ հայրենիքը ուժեղ պետություն դարձնելու գաղափարը կդառնա էության պահանջ:
Տարվող ոչ ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականության շնորհիվ երկիրը լքվում է սեփական ժողովրդից: Եթե այդպես շարունակվի կորցրած կլինենք հայրենիքը: Վարիչ մեքենան սլանում է այնպիսի ուղղությամբ, ուր բացակայում է ժողովրդի գործոնը:
Իսկ վարիչ մեքենան դա մեր երկրի և ժողովրդի ճակատագիրը դեպի հուսալի ապագա տանող պետական մեքենան է, ուր ցավոք առանց սեփական ժողովրդի գործոնի նման պետական կառավարման մեքենայում ավտոմատ կերպով միացվում է երկիրը կործանման տանող ավտոպիլոտը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ԲՀԿ պատգամավորներից կազմված մի խումբ, վերջին 4-ը ամիսների ընթացքում անընդմեջ լինելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, կարողացան ծանոթանալ և ականատեսը լինել բնակչության առավել խորքային ու ցավոտ խնդիրներին:
Ամենացավալին այն է, որ գյուղերում ապրող ժողովուրդը գտնվում է սոցիալական ծանր բեռան տակ միայնակ ու դատապարտված:
Կառավարության կողմից այդպես էլ չընկալվեց, որ այդ գյուղերում ապրող բնակչությունը ոչ միայն շարքային քաղաքացիներն են մեր երկրի, այլ նաև պահապանն են իրենց բնակավայրերին հարակից սահմանի: Ի վերջո սահմաններից է սկիզբ առնում հայրենիքը և այդտեղից ամեն մի գյուղացու հեռանալը երկրի համար սահմանապահ զինվորի կորուստ է:
Ամեն ինչով պետությունը պետք է պատասխանատու լինի սահմանամերձ գոտում ապրող մեր բնակչությանը: Այո, պատասխանատուն ՝ հիմա և հետո, այսօր ու միշտ,
քանի դեռ կան կրակոցների տարափի տակ ապրող ժողովուրդ և օրօրոցային երգի փոխարեն կրակոցների ձայնի տակ՝ վախը սրտում, մոր աչքերին նայող անքուն երեխա:
Իսկ այդ պատասխանատվությունը կլինի այն ժամանակ, երբ երկրում իշխանավորը կլինի վերագտնված մարդը, վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդը, որոնք լավ կիմանան մեր ժողովրդի ցավն ու վիշտը և այրմամբ ձեռք բերված մեր անկախ պետականության արժեքը:
Ինչևէ մինչ այսօր իշխանավորներից շատերի կողմից ինչպես չի ընկալվել ազատագրական պայքարի կարիքը, այպես էլ չի հասկացվել մեր ժողովրդի հաղթանակը: Իսկ հաղթանակը միայն վայելք չէ, այն պետք է նախ հասկանալ, իսկ ցավոք հասկանում են միայն նրանք, ովքեր ապրում են երկրի և ժողովրդի հոգսերով ու ճակատագրով և հասկանում են նրանք ում համար երկրում ամենամեծ արժեքը հայ մարդն է:






Facebook
Tweet This
Email This Post
