Թուրքիայում ուսանողները ձերբակալվում են խոսքի ազատության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 18:30

Ստամբուլի համալսարանի ուսանողները խոչընդոտել են նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և “Գործընթաց” հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված “Խոսքի ազատության վերաբերյալ կոնֆերանս”-ի իրականացմանը, հաղորդում է թուրքական “Bianet” կայքը:

Ուսանողները հայտարարել են, որ Ստամբուլի համալսարանի ռեկտորատը  հետաքննություն է սկսում իրականացնել բոլոր նրանց դեմ, ովքեր խոսում են խոսքի ազատության մասին:

Կոնֆերանսի սրահը գրաված ուսանողները իրենց սեփական ֆորումն են անցկացրել: Կազմկոմիտեն էլ ամբիոնը ստիպված տրամադրել է ուսանողներին:

Ուսանողները այս քայլով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել այն բանի համար, որ իրենց տեղ չտրամադրելով`վերջերս թույլ չեն տվել կազմակերպել Բարձրագույն կրթության օրինագծի վերաբերյալ ժողով:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply