Հարբած տղամարդը գողացել է տարրական դպրոցում պահվող հավը, նկարվել նրա հետ և նկարները տեղադրել Facebook-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 18:27

29-ամյա Էնտոնի Կամպենը, գողանալով մոտակա տարրական դպրոցում պահվող հավը, նրա հետ նկարվել է խնջույքի ժամանակ, նկարները տեղադրել Facebook սոցիալական կայքում, այնուհետև հավին ազատ արձակել մոտակա դաշտում:

Ոստիկանությունը, օգտագործելով կայքում տեղադրված նկարները, ստիպել է Կամպենին ընդունել իր մեղքը:

Կամպենը դատարանին պատմել է, թե ինչպես է գողացել հավին և իր պայուսակի մեջ դնելով՝ տարել խնջույքի՝ նախքան վախեցած կենդանու հետ նկարվելը:

Վերջում տղամարդը հավին կերակրել է խնջույքի սեղանին առկա ուտելիքով և ազատ արձակել:

Էսսեքսում գտնվող Անգլիայի եպիսկոպոսական եկեղեցու և Հռոմեական կաթոլիկ տարրական դպրոցի աշակերտները, նախքան որևէ բան կասկածելը, կարծում էին, որ Օլիմպիա անունով հավը փախել է:

Դատարանի վճռով Կամպենը ստիպված կլինի վճարել 130 ֆունտ ստեռլինգ փոխատուցում և 85 ֆունտ ստեռլինգ՝ այլ ծախսերի համար:

Ավելի ուշ Կամպենը Tweeter-ում դժգոհություն է հայտնել ինչ-որ հավի պատճառով 235 ֆունտ ստեռլինգ վճարելու համար և հայտնել, որ ինքը KFC-ի կողմնակից է:

Էսսեքսի ոստիկանության ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել, որ Կամպենը ընդունել է իր մեղքը և պարտավորվել  փոխատուցում վճարել:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply