Սպիտակ տունը հիասթափեցրեց ադրբեջանցիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 18:24

Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ-ը հավատում է Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը: «Ակօսը» վկայակոչում է արված հայտարարությունը. «ԱՄՆ-ը խորապես վշտացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած պատերազմում ողբերգական մարդկային կորուստների համար: Սա մեզ հիշեցնում է այն մասին, որ Ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չի կարող ստանալ: Միայն խաղաղ կարգավորումը տարածաշրջանը կայունության, բարգավաճման և փոխզիջման կարող է բերել: ԱՄՆ-ը, լինելով Մինսկի խմբի անդամ, համագործակցության մեջ կմնա խաղաղության հաստատման համար խնդրով հետաքրքրված բոլոր կողմերի հետ»:

Նշվել է նաև, որ հարցի առնչությամբ նախագահական մակարդակով որևէ այլ հայտարարություն չի հրապարակվելու: Ադրբեջանցիները սպասում էին, թե վերջերս իրենց ձեռնարկած ստորագրահավաքը արդյունք կտա և նախագահ Օբաման այսօր հանդես կգա Խոջալուի «կոտորածի» քննադատությամբ՝ այն ճանաչելով որպես «ցեղասպանություն», ինչպես նաև հայերից կպահանջի հետ վերադարձնել «օկուպացված ադրբեջանական տարածքները»: Նշենք, որ ադրբեջանցիները Սպիտակ տան կայքում սկսած ստորագրահավաքի շրջանակներում  հասցրել են հավաքել 105 հազար ստորագրություն:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply