Հնարավոր է, որ Իրանը օգտագործում է հին տանկերներ նավթ տեղափոխելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 18:21

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ  Իրանն  օգտագործում է միջնորդի միջոցով ձեռք բերված հին տանկերներ Չինաստանին նավթ մատակարարելու համար: Այս ճանապարհով Իրանը խուսափում է  իր նկատմամբ կիրառվող  պատժամիջոցներից:

Իրանը ձեռք է բերել ութ նավ: Նրանցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել այնքան նավթ, որքան տեղափոխվում էր մինչև սանկցիաների սահմանումը :

Հույն գործարար Դիմիտրիս Կամբիսը հերքել է, որ որևէ կապ ունի Թեհրանի հետ և վերջինիս հետ առևտրային հարաբերությունների մեջ է մտել: Նախորդ տարի նա գնել էր ութ նավթատար տանկերներ Մերձավոր Արևելքից Չինաստան նավթ տեղափոխելու համար:

Նրա խոսքերով այդ նավերը գնվել են Միացյալ Արաբական Էմիրությունների հետ համատեղ ձեռնարկության համար:

Նավերից մեկին հայտնաբերել են Իրանի նավահանգստում կանգ առնելուց: Այդ կապակցությամբ Կամբիսն ասել է, որ նավը կատարել է վթարային կանգառ վերանորոգվելու, այլ ոչ թե նավթ տեղափոխելու համար:

 

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply