Ալմաթայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հերթական հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 18:19

Այս օրերին Իրանը ,  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները և Գերմանիան Ղազախստանում բանակցային սեղանի շուրջ քննարկում են Իրանի միջուկային ծրագիրը:

Ալմաթայի հանդիպումը, որը նախորդ տարվա Ստամբուլում, Բաղդադում և Մոսկվայում կայացած հանդիպումների շարունակությունն է, կկայանա  երեքշաբթի և չորեքշաբթի օրերին:

Սակայն, քանզի ներկա պահին Իրանի քաղաքական էլիտան գլխավորապես  զբաղված է հունիսին կայանալիք ընտրությունների խնդրով, ոչ ոք չի ակնկալում, որ այս հանդիպումը վճռական դեր կունենա խնդրի լուծման գործում:

Իրանի բանակցային ներկայացուցչության հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող  աղբյուրը Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իրանը պատրաստվում է հանդես գալ առաջարկով:

«Մեր առաջարկությունը կախված է նրանից, թե ինչ մեզ կառաջարկի մյուս կողմը: Նրանք պետք է նույն կշիռն ունենան», – ասել է աղբյուրը:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply