Հայազգի ճարտարապետ Իստեփան Արաթանը Թուրքիայում ամենից շատն է մզկիթ կառուցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 18:10

Թուրքական «Hürriyet» թերթից Յալչըն Բայերը անդրադարձել է հայազգի ճարտարապետ Իստեփան Արաթանին և թուրք ճարտարապետության մեջ նրա ունեցած վաստակին:

Թուրքիայի հուշարձանների միությունը 1993 թվականին որոշում ընդունեց արծաթե մեդալով և շնորհակալագրով պարգևատրել հայազգի Իստեփան Արաթանին Թուրքիայի տարբեր վայրերում մզկիթների, մեսջիթների, կրոնական և հուշարձանային մի շարք նախագծեր կյանքի կոչելով թուրքական արվեստում ունեցած մեծ ծառայության համար:

1929 թվականին ծնված Արաթանը շատ հմուտ ճարտարապետ էր, միևնույն ժամանակ երկար տարիներ մաթեմատիկայի դասեր էր տալիս Ստամբուլի հայկական համայնքի Կեդրոնական վարժարանում և Բաղլարբաշը հոգևոր դպրոցում: Նա երկրին մի շարք հուշարձաններ է տվել, որոնցից ամենաճանաչվածներն են Շիշլիի մզկիթը, Նիմեթ Աբլայի, Սողութլուչեշմեի մզկիթները: Թուրքիայի Հանրապետության շրջանում Իստեփան Արաթանի չափ ոչ մի մուսուլման ճարտարապետ այդքան ճարտարապետական նախագիծ և գծագիր չի կազմել: Արդյո՞ք գիտեիք այդ մասին:

 

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply