Ամենաբարձր վարձատրվող երաժիշտները` Մադոննայից մինչև Ջաստին Բիբեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 17:54

Հայտնի երաժշտական շաբաթաթերթ  Billboard -ը հրապարակել է 2012թ.  ամենաբարձր վարձատրվող երեժիշտների ցուցակը: Այն գլխավորում է աղմկոտ երգչուհի Մադոննան: 54-ամյա երգչուհին իր աշխատավարձով առաջ է անցել այնպիսի արժանի երաժիշտներից, ինչպիսիք են Բրյուս Սպրինգստինը և Ռոջեր Ուտերսը:

Ցուցակում ներկայացված 40 կատարողների համարյա  70% -ը իրենց  եկամտի հիմնական մասը ստացել են համերգների տոմսերի վաճառքից: Օրինակ Մադոննան , որի  MDNA աշխարհի շրջագայությունը համարվել է  ամենահաջողվածը անցյալ տարի, դրանով վաստակել է   34,6 միլիոն դոլար: Այդ հոնորարը երգչուհին ստացել է տարբեր երկրներում 88 համերգ տալով:  

Վերջին հինգ տարիների ընթացքում Մադոննային հաջողվել է երկու անգամ ընդգրկվել ամենաշատ վարձատրվող երաժիշտների ցուցակում: Այս անգամ նա 2012թ.  ցուցակի առաջին տասնյակի միակ կին կատարողն է:

Մադոննայից հետո  Billboard -ի ռեյտինգում հայտնի հեղինակ կատարող Բրյուս Սպրինգստինն է, նա շատ ետ չի մնացել Մադոննայից, 2012թ. նրան բերել է 33,4միլիոն դոլար: Երաժշտի վերջին ալբոմը `Wrecking Ball, վաճառվել է  մեծ տիրաժով: Այնուամենայնիվ դիսկերից ստացած գումարը  կազմում է նրա տարեկան եկամտի 8% -ը:

Ամենահաջողակ կատարողների եռյակը փակում է  բրիտանական  Pink Floyd լեգենդար խմբի հիմնադիրներից Ռոջեր Ուտերսը : Ի տարբերություն առաջին երկուսի, երաժիշտը 2012թ. ալբոմ չի թողարկել, բայց աշխարհով մեկ հանդես է եկել իր հին խմբի դասական  The Wall ծրագրով: Ամենահաջողակ կատարողների  առաջին տասնյակի շարունակությունն այսպիսին է.

4. Վան Հելեն  (20 միլիոն դոլար տարեկան )
5. Քենի Չեսնի (19,1 միլիոն դոլար տարեկան)
6. Dave Matthews Band (18,9 միլիոն դոլար տարեկան)
7. Տիմ Մակգրո (18,3 միլիոն դոլար տարեկան)
8. Ջեյսոն Օլդին (17,6 միլիոն դոլար տարեկան)
9. Coldplay (17,3 միլիոն դոլար տարեկան)
10.Ջաստին Բիբեր (15,9 միլիոն դոլար տարեկան)

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply