Էրդողանը Անգլիայում ձերբակալված լրագրողների վերաբերյալ կեղծ տեղեկությամբ է հանդես եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 18:08

Թուրքիայի վարչապետ Էրդողանը անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Թուրքիայում ձերբակալված լրագրողների վերաբերյալ հարցին, պատասխանել է. “Անգլիայում կա 50 ձերբակալված լրագրող: Այդ խնդի՞րն էլ եք նույն ձևով քննում”:

Ինչպես տեղեկացնում է թուրքական “Bianet” կայքը, Անգլիայում անկախ լրագրող Քումրու Բաշերը անդրադարձել է վարչապետի այդ հայտարարությանը: Ըստ նրա` այդ լրագրողները հեռախոսազրույցներ լսելու, համակարգիչներ կոտրելու և հասարակական ծառայողներին կաշառք տալու համար ձերբակալվել են և անմիջապես գրավի դիմաց ազատ են արձակվել:

Քումրու Բաշերը նշել է, որ անգլերենում կա “arrest” բառը, որը կիրառվում է և՛ ձերբակալել, և՛ բանտարկել իմաստով: “Այդ լրագրողները ձերբակալվել էին, ոչ թե բանտարկվել”, -ասել է նա:

Հավելենք, ու որոշ տվյալների համաձայն` թուրքական բանտերում կա շուրջ 100 լրագրող: Պաշտոնական Անկարան պնդում է, թե լրագրողները բանտարկվել են ոչ թե մասնագիտական գործունեության, այլ ահաբեկչական կազմակերպությունների օգտին քարոզչություն կատարելու կամ նրանց անդամակցելու համար

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply