Իրանական ԶԼՄ-ները Միշել Օբամայի հագուստը համարում են շատ համարձակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 17:00

Իրանական ԶԼՄ-ները  Միշել Օբամայի զգեստի վրա, որով նա հայտարարել էր “Օսկար” մրցանակաբաշխության հաղթողների անունները, ավելացրել էին թևեր և ավելի համեստ կտրվածք: Այդ մասին հաղորդել է Al Arabia հեռուստաալիքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրանական լսարանի համար ԱՄՆ առաջին տիկնոջ զգեստը շատ համարձակ էր, այդ պատճառով տեղական ԶԼՄ-ները համակարգչային ծրագրի օգնությամբ  խմբագրել էին “Օսկարի” մրցանակի հանձման արարողության ժամանակ անսպասելիորեն տեսակապի դուրս եկած   Միշել Օբամայի լուսանկարները :

Մի շարք իրանական ԶԼՄ-ներ քաղաքական էին համարել Բեն Աֆլեկի  “Արգո գործողություն”  ֆիլմին “Օսկարի” հանձնումը և ԱՄՆ նախագահի տիկնոջ` նոմինատին  հայտարարելը, նշում է  “Интерфакс”-ը:

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply