Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն կանայք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2013 16:47
Պատմության մեջ առաջին անգամ Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն միայն կանայք:
Ֆրանսիայի համար սա սովորական իրողություն չէ. երկրի բարձրաստիճան պաշտոնները հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ:
Չնայած գործող քաղաքապետ Բերտրան Դելանոն կլքի պաշտոնը միայն հաջորդ տարի, առնվազն երեք կանայք հայտնել են իրենց թեկնածությունը առաջադրելու մտադրությունը:
Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսնակ Նատալի Կոսիսկո-Մորիզոն առաջինն է հայտնել որոշման մասին:
Նրա մրցակիցն է արդարադատության նախկին նախարար Ռաչիդա Դաթին:
Բնակարանաշինության նախարար Սեսիլ Դուֆոոն ֆրանսիական թերթին նույնպես ասել է , որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:
Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել էր կաբինետում կատարել գենդերային փոփոխություններ: Այժմ այն հավասարապես բաժանված է կանանց և տղամարդկանց միջև:






Facebook
Tweet This
Email This Post
