Եգիպտոսում օդապարիկ է այրվել. կա 18 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 16:43

Երեքշաբթի տասնութ ասիացի և եվրոպացի զբոսաշրջիկներ Եգիպտոսի Լուքսոր քաղաքում մահացել են օդապարիկի անհաջող վայրէջքի հետևանքով: Օդապարիկը օդում պայթել է:

Զբոսաշրջության գործակալ Ահմեդ Աբուդը ասել է, որ օդապարիկը գտնվել է 300մ  բարձրության վրա, երբ այն հանկարծ բռնկվել է և սկսվել  այրվել:

10-15մ  բարձրության վրա օդաչուն դուրս է թռչել և փրկվել է: Այրվածքների պատճառով նրան տեղափոխել են հիվանդանոց: Զբոսաշրջիկներից մեկին նույնպես հաջողվել է ողջ մնալ:

Ըստ  բժիշկ Մուհամեդ Մութաֆայի՝ մահացածները Բրիտանիայից, Ճապոնիայից և Հոնգ Կոնգից էին:

Լուքսոր նահանգի նահանգապետը Ալ Ջազիրային տեղեկացրել է, որ կան դիակներ, որոնց ինքնությունը դեռ բացահայտված չէ:

Ամերիկացի լուսանկարիչ Քրիսթոֆեր Միչելը բրիտանական Սկայ Նյուզ հեռուստաընկերությանն  ասել է, որ միաժամանակ օդում գտնվում էին ութ օդապարիկներ:

 

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply