Սիրիական ճգնաժամը տարածաշրջանային սպառնալիք է. Ահմեդ Դավութօղլու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 16:38

Ժնևում ՄԱԿ-ի խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ մարդու իրավունքների հարցում բոլորը պետք է հավասար մոտեցում դրսևորեն: Դավութօղլուն, նշելով, որ Սիրիայում շարունակվում է մարդկային ողբերգությունը, ընդգծել է, որ միջազգային հանրությունը մասնակցություն չի ցուցաբերում այդ երկրում գործադրվող բռնության կանխման հարցում:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Դավութօղլուի խոսքերով Ասադի իշխանությունը  կորցրել է վերահսկողությունը երկրում և այժմ այնտեղ տեռորն է իշխում՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Արտգործնախարարի կարծիքով՝ սիրիացիները ոչ թե խոսքերի և խոստումների, այլ կոնկրետ գործողությունների կարիք ունեն: Միջազգային հանրությունը պետք է միավորվի Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար:

Դավութօղլուն անդրադարձել է նաև պաղեստինա-իսրայելական խնդրին՝ կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա, քանի որ Գազայում վերջինիս գործողությունները պաղեստինցիների նկատմամբ անօրինական են:

 

 

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply