Էրդողանի խոսքով` թուրքերը թույլ չեն տա, որ Խոջալուն մոռացվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 16:36

    Այսօր՝ Խոջալուի դեպքերի 21-րդ տարելիցի օրը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ի պաշտպանություն ադրբեջանցիների, նշելով, թե հայերը այդպես էլ «պատասխան չեն տվել իրենց արարքների  համար»:

«Ոչ մեր ադրբեջանցի եղբայրները, ոչ էլ թուրք ժողովուրդը երբեք չի մոռանա և թույլ չի տա,  որ մոռանան Խոջալուի ցեղասպանությունը»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

Պետք է նշենք, որ ադրբեջանական լոբբին այսօր լուրջ քայլեր է ձեռնարկում, որպեսզի աշխարհում Խոջալուի դեպքերը ճանաչվեն որպես «ցեղասպանություն»: Չեխիայի պարագայում նրանք որոշակի արդյունքների է հասել, քանի որ վերջերս այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեն որոշում էր ընդունել Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու վերաբերյալ:

Ադրբեջանական իշխանությունների հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ «Խոջալուի կոտորածի» ժամանակ՝ 1992 թվականի փետրվարի 26-ին, իբրև թե սպանվել է Ադրբեջանի 613 քաղաքացի, այդ թվում 106 կին, 70 ծեր և 83 երեխա, 487 մարդ հաշմանդամ է դարձել:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply