Արտ Հովհաննիսյանի առաջին պարտությունը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 26, 2013 16:05
Կիսաթեթևքաշային ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արտ (Արտյոմ) Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին պարտությունը կրեց:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Կաբազոն քաղաքի ռինգում նա ուժերը չափեց ամերիկացի 26-ամյա Ալեսանդրո Պերեսի հետ: Մարզիկները մրցեցին 10 ռաունդ: Ի վերջո, մրցավարները վճռել են նախապատվությունը տալ հայ բռնցքամարտիկի մրցակցին: Արտը զիջել է միավորներով` 93:96, 93:96, 94:95 հաշիվներով:
31-ամյա Արտ Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում: 2007-ին նա մեկնել է ԱՄՆ և բախտ է որունում պրոֆեսիոնալ ռինգում: Մինչև վերջին մրցամարտը հայ բռնցքամարտիկը պարտություն չէր կրել և տարել էր 15 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի:






Facebook
Tweet This
Email This Post
