Րաֆֆի Հովհաննիսյանը չի ծանոթացել Շարմազանովի պարզ, աշխարհաբար և հանրամատչելի հայերենով գրված տեքստին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2013 15:07

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ չի ծանոթացել իմ հայտարարության բուն տեքստին, որը շատ պարզ, հանրամատչելի և աշխարհաբար  հայերենով էր գրված: Հակառակ դեպքում նա կհասկանաոր, որ իր բոլոր մեղադրանքներն անհիմն էին:

Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հույս հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին կտրամադրեն իր հայտարարության տեքստը, որից հետո “պարոն Հովհաննիսյանը նման տհաճ իրավիճակում չի հայտնվի”:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է ներողություն խնդրել Շարմազանովից, Աժ փոխխոսնակը մեծահոգաբար պատասխանեց. “Որևէ քաղաքական գործիչ ապահովագրված չէ նման տհաճ իրավիճակում հայտնվելուց: Պարզապես իմ հարգարժան գործընկերը պետք է ծանոթանար բուն տեքստին և հետո նոր արձագանքեր”:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply