Շիրակը վերադարձավ Հայաստան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 26, 2013 14:27

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Գյումրիի «Շիրակ» թիմի Թուրքիայի Անթալիա քաղաքում կազմակերպված  ուսումնամարզական հավաքը:

14 օրվա ընթացքում Վարդան Բիչախչյանի սաներն անցկացրեցին ստուգողական  4 հանդիպում՝ կրելով մեկ պարտություն, տանելով 1 հաղթանակ և երկու հանդիպում ավարտելով ոչ- ոքի:

Հավաքի ընթացքում թիմում փորձաշրջան էին անցնում մի քանի ֆուտբոլիստներ: Ակումբը հրաժարվեց նիգերիացի հարձակվող Պրինց Նակեի ծառայություններից: 2,5 տարվա պայմանագիր կնքեց սենեգալցի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դամե Դիոպի հետ: Մոտ օրերս պայմանագրեր կնքի նաև գանացի պաշտպան 21-ամյա Սամուել Կյերեի, Քենիացի հարձակվող 20-ամյա Ջորջ Օդիամբո Օգուտոյի, 19-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանի  «Շիրակի-2»-ի հարձակվող 17-ամյա Արամ Մուրադյանի հետ:

Երկու օրվա հանգստից հետո Շիրակը մարզումները կվեսկսի Իջևանի Արնար մարզադաշտում, որտեղ և մարտի 3-ին Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում կհյուրընկալի  Երևանի «Արարատին»:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply