Ռոբերտ Սարգսյանն Ավանի թիվ 1 ընտրատարածքում Սերժ Սարգսյանի պարտությունը նորմալ է համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2013 12:51

Այսօր խորհրդարանում նախագահական ընտրությունների վերաբերյալ լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ Ավանի թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ռոբերտ Սարգսյանից (Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը): Հարցը մասնավորապես վերաբերում էր այն հանգամանքին, որ այդ ընտրատարածքում հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ռոբերտ Սարգսյանն ամեն կերպ փորձեց հարցին հագիստ վերաբերվել ՝նշելով, որ արդյունքը նորմալ է:

“Անկախ”-ը փորձեց հստակեցնել, թե հատկապես ինչն է նորմալ. “Դե նորմալ է, գլխավորը հաղթանակն է, իսկ թե ինչքան ձայնով է այդ հաղթանակը, արդեն էական չի”,-ասաց նա ու շտապ մտավ նիստերի դահլիճ:

 

 

Դիտվել է 660 անգամ:
Print Friendly

Leave a Reply