Թուրքմենիայի առաջնորդն իր նստավայրերից մեկը տվել է բազմազավակ ընտանիքներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 26, 2013 12:28
Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարգադրել է, որ իր առանձնատներից մեկը վերածեն բնակելի տան ու հանձնեն այն բազմազավակ ընտանիքներին:
Նա հավելել է, որ մարտի 8-ին բազմասենյակ ու բարենորոգված տունը պետք է “անվճար հատկացնել այդ ընտանիքներին” որոնք կունենան 8-րդ երեխան:
Տվյալ նստավայրը Աշխաբադի հարավում կառուցվել է 1990-ականներին: Իսկ Թուրքմենստանի նախագահի հիմնական նստավայրը գտնվում է լեռնային Փիրուզա առողջավայրում, Աշխաբադից ոչ հեռու:
Դիտվել է 1287 անգամ:





Facebook
Tweet This