Թուրքիայում ձերբակալությունների նոր ալիք Է սկսվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2010 15:18

Այսօր Թուրքիայում ևս տասը մարդ Է ձերբակալվել զինվորականների կողմից երկրում պետական հեղաշրջում նախապատրաստելու գործի հետաքննության շրջանակներում: Ինչպես հաղորդել Է Սի Էն Էն Թյուրք-ը, ձերբակալություններ են կատարվել Անկարայի, Իզմիրի նահանգներում և Չանաքկալեում: Սա հեղաշրջման ծրագրին վերաբերող աղմկահարույց գործով ձերբակալությունների արդեն երրորդ ալիքն Է երկու ամսվա ընթացքում: Հետաքննության շրջանակներում կալանքի տակ են հայտնվել տասնյակ գործող եւ պաշտոնաթող զինվորականներ, այդ թվում՝ գեներալներ: Ոստիկանությունը խուզարկություններ Է կատարում նրանց տներում տվյալներ հավաքելու նպատակով, որոնք կարող են լույս սփռել դավադրության վրա: Առայժմ ոչինչ հայտնի չԷ այն մասին, թե ովքեր են ձերբակալվել այս երկուշաբթի:

Դիտվել է 1815 անգամ:
Print Friendly

Leave a Reply