Հետընտրական խնդիրները խորհրդարանում քննարկելու ձևաչափն առայժմ հայտնի չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2013 12:26

Այսօր խորհրդարանում քառօրյա նիստերի հերթական աշխատանքը սկսելուց առաջ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե նախօրեին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին «Ժառանգություն», ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների ղեկավարները, ինչ որոշում կայացվեց հետընտրական գործընթացները քննարկելու առաջարկի վերաբերյալ:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ իրենք դեռ քննարկումների մեջ են, և փորձելու են տարբերակ գտնել քննարկումները կազմակերպելու.«Այսօր կհանդիպենք և ձևաչափը կորոշենք»,-ամփոփեց Աժ նախագահը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է, որպեսզի խորհրդարանական խմբակցությունները քննարկեն հետընտրական գործընթացները, ինչից հետո ՀՀԿ, Ժառանգություն և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները խորհրդարանի ղեկավարի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկել են դրա անցկացման եղանակները:

“Ժառանգության” ղեկավար Ռուբեն Հակոբյանը խորհրդակցության ժամանակ առաջարկել է հետընտրական խնդիրները քննարկել արտահերթ նստաշրջան հրավիրելու միջոցով, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար խոսքով՝ հնարավոր է ընտրվի լսումների տարբերակը կամ լրիվ այլ ձևաչափ:

 

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply