Մեծ Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հեռացել է իր աթոռից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 12:15

Սբ. Էնդրյուսի  արքեպիսկոպոս ու Էդինբուրգի կարդինալ Կիտ Օ”Բրայենը որոշել է հեռանալ  30-ամյա վաղեմության սեքս սկանդալի պատճառով:

Նախկին ու 3 գործող հոգևորականներ Օ’Բրայենին մեղադրել էին 80-ականներին իրենց նկատմամբ ”անպատշաճ վարքի” համար: Մեղադրանքի հեղինակները պահանջում էին Օ”Բրայենի անհապաղ հեռացումը:

Նրանցից մեկն իր հայտարարության մեջ նկարագրում է, թե ինչպես է կարդինալն իրեն հետամտել գիշերային աղոթքից հետո: ”Ես գիտեի, որ նա միշտ իշխանություն կունենա իմ վրա: Ստիպված էի ձևացնել, որ ես թողել եմ եկեղեցական ծառայությունը` ամուսնության նպատակով: Իրականում` ոչ, ես հեռացա,  որ իմ մաքրությունը պահպանեմ”,-պատմել է նա իր դիմումում:

Կարդինալն էլ իր հերթին հայտարարել է, որ հերքում է  իրեն ներկայացված մեղադրանքը և մտադիր է  դիմել իրավաբանների օգնությանը: Նրա հրաժարկանն արդեն ընդունել է Բենեդիկտոս  XVI-ը:

Դիտվել է 2338 անգամ:
Print Friendly

Leave a Reply