Կոլումբիայի ֆերմերները գործադուլ են անում սուրճի գների անկման պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 12:02

Կոլումբիայում սուրճ մշակող հազարավոր ֆերմերներ բողոքի ակցիա են անում` կառավարությունից պահանջելով սուրճի գների իջեցումը փոխհատուցելու համար բարձրացնել  սուբսիդիաները:

Կոլումբիայի ղեկավար Խուան Մանուել Սանտոսը կոչ է արել  ակցիայի մասնակիցներին  դադարեցնել գործադուլը, որը, նրա կարծիքով տնտեսության համար  ծանրաբեռնվածություն է ստեղծում, ինչին ի պատասխան, ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին ճգնաժամը հարթելու անկարողության մեջ:

Նման ակցիաներն ավելի ու ավելի հաճախ են ավարտվում ոստիկանության հետ բախումներով: Արժե նշել, որ Կոլումբիան սուրճի արտադրության ծավալով աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը: Դրա համար էլ գների իջեցումը լուրջ հարված է երկրի տնտեսությանը:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply