Սերժ Թանգյանի նամակը ՀՀ նախագահին. «Հայաստանը անհապաղ կարիք ունի օրենքի իշխանության»
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 26, 2013 11:46
Հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` շնորհավորելով նրան վերընտրվելու կապակցությամբ: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի Պարոն Նախագահ,
Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ թե արդյոք ստացել եք ձայների մեծամասնությունը, թե ոչ:
Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չե, որ Դուք, Հայաստանի Նախագահը ներքուստ լիովին համոզված չեք` Դուք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե ոչ: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը:
Այլապես ես կտիրանայի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել և օլիգարխների խավիարը վերջացել է և նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան: Ինչևիցե ժամանակն է փոփոխության: Ազնվորեն եք հաղթել, թե ոչ, ինչ որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք:
Դա ինչ է նշանակում Ձեր համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար, և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպես եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում: Ինչպես եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական եվ քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում, չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:
Տարիներ առաջ, ես արշավանք սկսեցի` խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց;
Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Դա պետք է Ձեր պարտքը լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ որոնց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը և լինելով այն առաջին հայ ռեֆորմիստ Նախագահը, որը անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական լինեն:
Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Որպես բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք:
Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել քան որևէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր:
Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միացրեք մեզ Սերժ: Ոգևորեք մեզ:
Խնդրում եմ, ընդունեք այս կոչը:
Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար
Խաղաղություն,
Սերժ Թանգյան»






Facebook
Tweet This
Email This Post
